ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Ռունին օրինակ է բոլորի համար»

«Ռունին օրինակ է բոլորի համար»
20.10.2015 | 12:00

«Էվերտոնի» հետ հաղթական խաղից հետո «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անդրադարձել է ՈՒեյն Ռունի ֆուտբոլիստին ու մարդուն. «Կարծում եմ, որ Ռունին օրինակ է բոլորի համար: Ոչ միայն թիմի իր գործընկերների, այլև մյուս ակումբների խաղացողների համար, քանի որ նա բաց մարդ է և իսկական պրոֆեսիոնալ: Ես դա պատկերացնել իսկ չէի կարող, երբ մարզում էի Նիդերլանդների ընտրանին: Ավելի վաղ ես նրա մասին այլ բաներ էի լսել, սակայն ՈՒեյնը ֆանտաստիկ վերաբերմունք է դրսևորում գործի հանդեպ: ՈՒրախ եմ, որ նրան հաջողվեց գոլ խփել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ